Ալեն Սիմոնյանը, անհավասարակշիռ վիճակում, նոր կոնֆլիկտ հրահրեց․ Արծվիկ Մինասյան
«Փակ քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով սկսեց գոռգոռալ, որին արձագանքելով Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգոռա։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարադյանը մի պահ լռեց, հետո բարձր տոնով շարունակեց, թե՝ լավ եմ անում, ում վրա ուզեմ կգոռամ, երբ ուզեմ կգոռամ, որին ի պատասխան Մհերը ասաց՝ չես կարող, Վլադիմիր Վարդյանը քայլ արեց դեպի Մհերը և քայլ արեց դեպի Մհերը, և եղավ այդ հարվածը, ոչ մի ծեծկռտուք չի եղել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց ԱԺ «Հայաստան» խմբակցությանպատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը ներկա է եղել խորհրդարանում միջադեպին։
«Մհեր Սահակյանը դուրս եկավ սենյակից, որից հետո Վլադիմիր Վարդանյանին ես փորձեցի հանգստացնել, չէր հանգստանում։ Նա մի շարք օգնականների և մի շարք ՔՊ-ականների հետ վազում էին դեպի մեր խմբակցություն, ես փորձում էի կանգնեցնել, կասեցնել, ասել, որ իհարկե՝ անցանկալի միջադեպ է, բայց չի կարելի է էլ ավել լարել իրավիճակը։ Նա գալիս էր հաշվեհարդար տեսնելու։ ՔՊ-ականների պահվածքը դրան էր տանում, նրանք ավելի մեծ կոնֆլիկտի էին տանում իրավիճակը։ Դրանից հետո հանդիպել եմ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու համար հարցը։ Ասել եմ, որ ԱԺ-ում չպետք է լարվածությունը շարունակվի»,- ասաց նա։