Բեմի ստրուկների ու կուլիսի փոշիների մասին

Ծաղրածուների պակաս չունեցող մեր երկրում ակնհայտ է,որ և սրա նմանների և Հայկո,Հովոների մասնակցությամբ հակաղարաբաղյան շարժումը բերեց նրան ուր մենք բոլորս հասանք:

Ամեն մի կուլիսի փոշի ու բեմի ստրուկ իրեն իրավունք է վերապահում խոսել 5000 զոհի և տանուլ տված պատերազմի մասին,կարծես իր հերթական մոնոներկայացման մի դրվագի մասին է խոսում:Այս ծաղրածուն ասել է ,որ 2018 թվականին մասնակցել է հեղափոխությանը և զրույցի ընթացքում շեշտել է, որ հայրենիքի մասին մտածելով, հայրենիքի համար լավագույնը տեսնելով՝ մասնակցել է հեղափոխությանը:Այսինքն մասնակցելով երկրի փլուզմանը նա մտածել է,որ լավ բան է անում իսկ այսօր արդեն փորձում է իբր «մաքրվել»,բայց որևէ մեկը չի մոռացել այն ինչ եղավ և այն թե ովքեր էին բեմում «կապիկություն» անելով մարդկանց մանիպուլացնում:

Այս կոմեդիանտը ասում է:

«Հեռատեսության խնդիր կար, իսկ այժմ ես չեմ մասնակցի որևէ հեղափոխության, քանի որ փոխվել են մոտեցումներս: Այնուամենայնիվ, մի տենդենց կա, որ հեղափոխության մասնակիցներին, իսկ դրանք հազարավոր մարդիկ էին, մեղադրում են 5000 զոհի համար՝ ասելով, որ նրանց մահը հենց մասնակիցների խղճին է, ուզում եմ՝ մարդիկ խորը մտածեն և հասկանան, որ դա այդպես չէ»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Բա իհարկե չես մասնակցի,որովհետև արդեն քո նմանների հետ միասին քանդեցիք երկիրը էլ ինչին պետք ա մասնակցես:

Ի դեպ այսօրվա ընդդիմության շարքեր ներթափանցած «Սերժ Մերժողներին» ևս բոլորս հիշում ենք,թե ոնց էին ոգևորված փողոց դուրս եկել հինգ տարի առաջ ապրիլյան այդ մղձավանջում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն