ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Լրանում է Արցախի տոտալ շրջափակման 113-րդ օրը: Թշնամին հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք մխրճվում է Հայաստանի սուվերեն տարածքներ և առաջ շարժվելով դիրքավորվում է: Զուգահեռաբար` տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա: Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել և Արցախի ճակատագիրը վերջնականապես հանձնել Ադրբեջանին: Մենք կանգնած ենք նաև պետականության կորստի առջև: Մեր ժողովրդի զգալի հատվածը լավ չի գիտակցում իրավիճակի լրջությունը:

Այս ամենից ուշադրությունը շեղելու համար ՔՊ դավադիր խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում: Փաստացի` իրենց հերթական դավադրությունը ծածկող «վարագույրի» կտորներն են հավաքում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն