Հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ՔՊ-ն խիստ վիրավորվել է ,երբ 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչվածն անվանում են թուրք-ադրբեջանական իշխանազավթում։
Թե բա ինչպե՞ս կարելի է նման որակում տալ մի գործընթացի ,որը ժողովուրդն է արել։
Նախ ,որևէ «գունավոր հեղափոխության» հեղինակ ժողովուրրը լինել չի կարող։
Դրա նախաձեռնողներից մեկը ՝Բոլթոնը, 2018-ին եկավ Հայաստան ու ձեր Նիկոլին հրահանգեց «հրաժարվել պատմական կաղապարներից»,ի՞նչն էլ վերջինս սրբորեն իրագործում է։
Երկրորդ.Դեռևս 2018-ի հուլիսին Փաշինյանի «կառուցողական գործընկեր» Ալիևն է հայտարարել,որ Ադրբեջանն ունեցել է իր ներդրումը Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալման գործում։
Սրանից էլ լա՞վ փաստ։
Երրորդ.2018-ի աշնանը ձեր ամենաինտելեկտուալ ու բազմափորձ ներկայացուցիչներից մեկը հայտարարեց,որ 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան շարժումից կարևոր էր։
Չորրորդ.Հերիք է հիմարաբար թմբկահարեք՝ ժողովորդը չի կարող սխալվել անհեթեթ թեզը։
Մարդ սխալական է,ժողովուրդն էլ՝ մարդիկ են…սխալական։
Ո՞վ ,ովքե՞ր են խաչել Հիսուսին։
Ո՞վ,ովքե՞ր են Հին Աթենքում մահվան դատապարտել Սոկրատին։
Ո՞վ կամ ովքե՞ր են իրենց ընտրությամբ իշխանության բերել Մուսոլինիին ու Հիտլերին։
Ժողովուրդը։
Հետևաբար հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա ու նույն ժողովրդի ընտրությունն էլ անսխալական համարեք»։