Ալեն Սիմոնյանի արարքն անթույլատրելի է. Արսեն Գրիգորյան
«Մարդու վրա թքելն անընդունելի արարք է՝ անկախ այն բանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում այդ անձը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը։
«Ինձ համար անընդունելի է նման վարքագիծը։ «Դավաճան» ասելը չի կարող պատճառ հանդիսանալ, որ պաշտոնյան իրեն այդպես պահի, նա հակառակը՝ պետք է օրինակ ծառայի հասարակության համար։ Իսկ քաղաքացին իրավունք ունի իր գնահատականը տալու յուրաքանչյուր պաշտոնյայի»,- ասաց Արսեն Գրիգորյանը։