Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վահագն կունգ ֆու պանդա Ալեքսանյան

Պարզվեց, նիկոլի ամենագերազանցիկ աշակերտը կարում է լավ հարցազրույց տալ միայն էն դեպքում, երբ հաղորդավարն էլ իր պես Ծառուկյանի վրայից թռած ու նիկոլի ջեբն ընկած թմբլ անուշ ապեր է:

Երեկ ԱԺ երեսփոխանը հարցազրույց է տվել Ազատությանը... Պետք է նշել, որ հարցադրումները բավականին օբյեկտիվ էին և երևի հենց այդ պատճառով էլ դիտեցինք տաֆտալոգիայի մաստեր կլաս։

Հիմա փորձեմ ֆիքսել ամենահանճարեղ մտքերը`

- մառազմ 1. քպ-ի նիստի ժամանակ քննարկվել են միայն անվտանգային և արտաքին քաղաքական հարցեր...

Լավ, կա՛ թեկուզ մեկ ադեկվատ մարդ, ով կարա սրան հավատա: Հենց էն , որ սրանք պատկերացում չունեն, թե ինչ է իրենից ներկայացնում երկրի անվտանգությունն ապահովելու մեխանիզը և, առհասարակ, դիվանագիտությունը, արդյունքում մենք ամեն օր ավելի փոքր երկիր ենք դառնում՝ Եռաբլուրում անվերջ շատացնելով մեր տղեքի գերեզմանները։

- մառազմ 2. ԱԺ նախագահի կողմից քաղաքացու վրա թքելը արդարացված է, քանի որ քաղաքացին դրանից մեկ օր առաջ իր ֆբ էջին ընդդիմադիր մտքեր է հնչեցրել և սատարել պետաիրավականի միջադեպը...

Կեցցե՛ս, ալենապաշտս, որին մի ժամանակ հավերժ մարմնավաճառ էիր անվանում։

- մառազմ 3. էն հարցին , թե ինչու Մհեր Սահակյանի դեպքում իրավապհները օպերատիվ կերպով գործեցին , իսկ ալեն սիմոնյանի դեպքում ոչինչ չարեցին, մեր ճարպիկ նիկոլականն ասում է՝ որովհետև վլադիմիր վարդանյանը տեսողության խնդիրներ ունի, իսկ Կարեն Մկրտչյանի վրա ոչ մի ֆիզիկական հետևանք չի եղել...

Հետո ինչ, որ մարդու թևերը ծալել ու թքել են դեմքին և խուլիգանություն հանցակազմը ամբողջությամբ առկա է: Նենց հետաքրքիր է՝ պետաիրավականի նախագահը կուզե՞ր էդ մի հարվածը չլիներ, բայց թքեին դեմքին:

- մառազմ 4. երբ հարցնում են, թե ինչու է ինքը օգոստոս ամսին հարվածել ընդդիմադիր պատգամավորի, ասում է՝ որովհետև նախորդ նիստին Սեյրան Օհանյանը շիշ է նետել մեկ այլ պատգամավորի վրա, ով Արցախի հերոսին, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ գեներալ-գնդապետին անվանել է դավաճան:

Զգու՞մ եք պատճահետևանքային կապը... չէ՞ , ես էլ...

- մարազմ 5. հարցին, թե ՄԻՊ հանձնաժողովի նիստի ժամանակ ինչու են ընդդիմադիր թեկնածուին անվանում ծաղրածու և սպառնում լեզուն ու ականջները կտրել, պատասխանում է , որ տվյալ թեքնածուին ինքը համարում է ընդիմադիր դաշտի ամենաինտելեկտուալ մարդ

Սարկազմի պրկված քայլող նմուշ...

Ղազարյան Էդգարը հեչ իմ սրտի քաղաքան գործիչը չէ, բայց ոչ մի դեպքում չպետք է արժանանար նման վերաբերմունքի, և անկախ նրանից, թե ինչ բառեր ու մոտեցումներ կան նրա խոսույթում, իշխանական պատգամավորները իրավունք չունեն իրենց պահել գազազած բորենիների պես... էն էլ ԱԺ-ի ներսուն, էն էլ, երբ իրենք 10 հոգի են , իսկ դիմացինը՝ միայնակ:

Դե վերջին մարազմն էլ արդեն կլասիկայի ժանրից է՝ հարցին, թե ինչ վիճակ է սահմանին, կարծես թե թշնամին էլի առաջ է եկել, կա, արդյոք, որևիցե լավ լուր կամ սպասելիք էս դաշտից, Վահագն կունգ ֆու պանդա Ալեքսանյանը պատասխանում է , որ հենց էս պահին դատարան են մուտք գործել ապօրինի ձեռք բերված գույքերի վերաբերյալ գործեր 

Դըմփ, դըմփ, հու՜ ...

Ողբամ մեզ, հայ ժողովուրդ ...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն