Ֆինլանդիայում դրական են գնահատում Ռուսաստանի հետ սահմանի փորձնական 3-կիլոմետրանոց հատվածում ցանկապատի կառուցման ընթացքը և սկսում են նախապատրաստվել 75-կիլոմետրանոց առաջին հիմնական հատվածի կառուցմանը: Այս մասին հայտնել է սահմանապահ պահպանության շտաբի տեխնիկական բաժնի պետ Յարի Տոլպանենը:

Նրա խոսքով՝ ցանկապատի մի հատվածի փորձարկման կառուցումը ցույց է տվել, որ շինարարության ժամանակացույցը իրատեսական է, և որ որոշումների կայացման գործընթացը հիմնված է ճիշտ տվյալների վրա:

Փորձնական ցանկապատի շինարարությունը սկսվել էր մարտին։ Սահմանապահները ստուգել են, թե արդյոք ցանկապատը կարող է դիմակայել ձմռան ցրտին, ձյան ծանրությանը և մարդկանց հնարավոր ներհոսքին: Ցանկապատի բարձրությունը երեք մետր է, վերևում տեղադրված են փշալարեր։ Ցանկապատն ապահովված է գիշերային տեսահսկման ռեժիմով, լուսարձակներով և բարձրախոսներով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն