Արթուր Դավթյանը վաղը հանդես կգա հենացատկի եզրափակչում
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր երկու մեդալ են նվաճել: Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր։
Վաղը՝ ապրիլի 16-ին, Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակչում: Օրերս Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում 82.665 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։