Սրանից ավելի ուղիղ էլ ո՞նց եք պատկերացնում Արցախից հրաժարում․ Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքնա իր էջում գրում է․
Ահա և վերջ...
«Խաղաղությունը հնարավոր է, եթե մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօր, այլեւ ապագայում հստակ ամրագրենք, որ ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր, ավելի ճիշտ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հայկական ԽՍՀ (առանց Ղարաբաղի), որի շրջանակներում մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, և որ չունենք և երբեք չենք ունենալու տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ»,- Ն. Փ.
Սրանից ավելի ուղիղ էլ ո՞նց եք պատկերացնում Արցախից հրաժարում։
Հ. Գ. Իսկ հետագայում նաև ՀՀ` ըստ իրենց, վիճահարույց տարածքներից։