Արարատի մարզում, հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Վաղարշակ Ղահրամանյանը իր վարած Toyota մակնիշի 70 AT 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջազատ գյուղի հանգստյան գոտում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, կամրջից ընկնելով, գլխիվայր հայտնվել «Ազատ» գետի մեջ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ․ Ղահրամանյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 44-ամյա Արմեն Թադևոսյանը, 35-ամյա Էդգար Վահրամյանը և 44-ամյա Հարություն Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն