ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը զանգահարել է իր բրազիլացի գործընկեր Սելսո Ամորիմին։ Նրանց զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ԱՄՆ-ին մեղադրել է ուկրաինական հակամարտությունը սրելու համար, հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ քաղաքական գործիչները քննարկել են մի շարք երկկողմ ու գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի հակամարտությունը։ Խոսվել է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության մասին։

Ավելի վաղ Բրազիլիայի ղեկավարը դատապարտել էր ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտությունը ձգձգելու համար և կոչ էր արել Վաշինգտոնին խնդրին խաղաղ լուծում գտնել: Հարևան պետությունների միջև առկա հակամարտությունը նա համեմատել է «ընտանեկան վեճի» հետ, որի լուծման համար անհրաժեշտ են անկախ միջնորդներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն