Թուրքիան այսօր սկսում է բնական գազի արդյունահանումը Սև ծովի «Սաքարյա» հանքավայրից
Թուրքական պետական Turkish Petroleum ընկերությունը այսօր սկսում է Սև ծովի «Սաքարյա» խոշոր հանքավայրից բնական գազի արդյունահանումը՝ հայտնել է ընկերության ղեկավար Մելիխ Բիլգինը:
Երեք հորատանցքից գազի մատակարարումը կսկսվի այս շաբաթ, ևս յոթը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին: Նախնական փուլում նախատեսվում է օրական արդյունահանել 10 մլն խ.մ գազ, ինչը Թուրքիայում անցյալ տարվա սպառման ծավալի մոտ 7 տոկոսն է։ Մինչև 2028 թվականը օրական արդյունահանման ծավալը պետք է կազմի 40 մլն խ.մ, տարեկան՝ 15 մլրդ։
Բիլգինը տեղեկացրել է, որ գազի մի մասը կարտահանվի, հավելել՝ ներկայիս շուկայական պայմաններում գնորդներ գտնելը խնդիր չէ: