Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հինգշաբթի երկրորդ փորձով արձակել է մարդկության պատմության մեջ ամենամեծ հրթիռն ու տիեզերանավը՝ Super Heavy-ն և Starship-ը։ Արձակումը մասամբ է հաջողվել՝ ի տարբերություն առաջին փորձի, թռիչքը կատարվել է տիեզերակայանից, սակայն մի քանի րոպե անց տիեզերանավն ու հրթիռը պայթել են, գրում է BBC-ն։

Ըստ պլանի՝ առաջին փուլում Super Heavy-ն պետք է վայրէջք կատարեր մեկնարկից անմիջապես հետո, իսկ Starship-ը պետք է տիեզերք դուրս գար։ Սակայն չորս րոպե անց տիեզերանավը չի կարողացել անջատվել հրթիռակրից, և ամբողջ համակարգը պայթել է։

Չնայած վթարին, Space X ընկերությունը փորձնական արձակումը հաջողված է համարել, քանի որ, ըստ նրանց պարզաբանման, հրթիռ-տիեզերանավ ամբողջ համակարգը կարողացել է թռչել:

Իլոն Մասկը շնորհավորել է իր աշխատակիցներին հաջողության համար և հայտարարել, որ մի քանի ամսից տեղի կունենա նոր փորձնական մեկնարկ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն