ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները
1. ՈՒկրաինային այլևս չեն տրվի տիեզերական հետախուզության այն կոորդինատները, որոնցով հարվածում էին Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, որն իր հերթին կխորացնի եղած տարաձայնությունները Կիևի և Վաշինգտոնի միջև:
2. Եթե Բեռլին-Լոնդոն-Փարիզ եռյակը իր վրա վերցնի պատերազմի բեռը և շարունակի ֆինանսավորել Զելենսկու վարչակարգին, շարունակվելու է նատօյական երկրների միջև առկա ճեղքվածքը և ԱՄՆ-ԵՄ տարանջատումը:
3. Պուտինը հաստատ 1,5 ժամ տևողությամբ զրույցի ընթացքում պայմանավորվել է նաև Իրանի հարցով, կա տեղեկություն, որ իրանական հարստացված ուրանը կարող է տեղափոխվել Ռուսաստան, որը կնպաստի լարվածության թուլացմանը, գուցե և կանխի պատերազմի վերսկսումը:
4. Հնարավոր է Զելենսկու պաշտոնանկության շուրջ միջազգային դերակատարների միջև փոխհամաձայնություն:
5. Կանցլեր Մերցը շարունակում է մնալ պատերազմի լայնածավալ ֆինանսավորման կողմնակից, որն աննախադեպ հարմար առիթ է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների համար պայքարի թեժացման:
6. Թրամփն արդեն սկսել է Կոնգրեսի ընտրարշավում գովազդել դիզելային գործարքը, որն հաստատ ունենալու է ներքաղաքական ազդեցություն:
7. Նոր ֆինանսական հոսքերը ՌԴ բյուջե կարող են նպաստել Կրեմլի դիրքորոշումների կոշտացմանը. վերջերս շատ են խոսում Օդեսայի և ծովափնյա շրջանների մասին:
8. Վերջում մի կանխատեսում մեր տարածաշրջանի մասին. «Թրամփի ուղին» հնարավոր է, որ նոր փայատերեր ունենա. ասում եմ՝ հնարավոր է, բայց ոչ 100%-ով:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































