Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ կազմակերպության և Թեհրանի միջև երկխոսություն և համագործակցություն զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։ 

Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունն իրեն համարում է Կասպից ծովի փոխկապակցված աշխարհագրության բնական մաս, և այդ կապը ոչ միայն աշխարհագրական է, այլև խորը արմատներ ունի պատմության մեջ։

«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։

Ըստ Փեզեշքիանի,  սա հնարավորություն կտա զարգացնել համատեղ աշխատանք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարանցումը, էներգետիկան, առևտուրը, հանքարդյունաբերությունը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային ռեսուրսները և շրջակա միջավայրի պաշտպանությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական ​​և մշակութային կապերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ