Հայաստանի ՀՅԴ-ի կառույցի դռները պետք է փակեք. Վաղարշակ Հակոբյան
Ձեր խմբակցության կեսը ապօրինի գույքով դատվում է եւ այստեղ խոսել, որ ինչ-որ մեկը ձեռք է բերում 2-րդ, 3-րդ գույք, դա ընդհանրապես չի ընկալվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում իր ելությում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին:
Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի ելույթին՝ նշելով. «Եթե դուք վերլուծեք, թե ինչով է զբաղված եղել ՀՅԴ-ն, այստեղի ՀՅԴ-ի կառույցի դռները պետք է փակեք, որովհետեւ առնվազն վերջին տարիներին, դուք ոչ մի առարկայական օգուտ Հայաստանին չեք տվել: Լինելով կոալիցիայի մեջ, չլինելով կոալիցիայի մեջ, դուք չեք կարող նշել… 20 տարվա ընթացքում տեսնում ենք՝ ինչի եք հասցրել երկիրը:
Մուշ ու Սասուն երգելով դուք այլ կոալիցիոն գործընկերների հետ բերել, մեր երկիրը հասցրել եք աղետի դուռը: Սա է իրականությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե պետք է հասկանալ, թե թուրք-ադրբեջանական ագենտուրան ինչ չափով է մասնակցում կառավարության գործերին, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Պարոն Մինասյան, ես ձեզ կոչ եմ անում թուրք-ադրբեջանական ագենտուրային եւ այլ ագենտուրաներին փնտրել ընդդիմության շարքերում»: