ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արցախում ադրբեջանական անցակետ դնելու հետ կապված Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը համատեղ թիրախավորեցին Ռուսաստանին։ Հակառուսական հիստերիան հիմա է՛լ ավելի մեծ դոզայով է մատուցվելու։

Այն, որ ՌԴ–ի վարքագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, երկրորդ կարծիք չկա։ Բայց այդ հարցերը մեր կողմից տրվում են լուծումներ գտնելու, այլ ոչ թե թուրքական շահն առաջ տանելու համար։

Լրիվ այլ է պատկերը Փաշինյանի պարագայում։ Ինքն ամբողջությամբ հակառուսական քաղաքականություն է իրականացնում՝ ձգտելով սեփական կաշին փրկել ու հետագայում արևմտյան որևէ երկրում ապաստան ստանալ։

Փաշինյանի հակառուսական և հակաիրանական քաղաքականությունը դրսից է պատվիրված։ Այն ուղղված է այդ երկրների դեմ, բայց ոտատակ են ընկնում Հայաստանն ու Արցախը։ Նիկոլին դա չի հետաքրքրում։ Պատվիրատուներին էլ։

Ադրբեջանն Արցախում անցակետ է տեղադրում՝ օգտվելով 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինյանի հետ ունեցած համաձայնությունից։

Եթե Նիկոլ Փաշինյանը կոկորդ է պատռում և Ալիևից է՛լ ավելի ալիևաբար հայտարարում, որ Արցախն Ադրբեջանինն է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ Ալիևն անցակետ է տեղադրում միջանցքում։

Հայաստանի իշխանությունը հանձնել է Արցախն ու ադրբեջանաթուրքական զույգից ակնկալում է ողորմածություն ՀՀ պլյուս/մինուս 29.800–ի համար։ Այս պայմաններում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ ԵՄ–ը չեն կարող ավելի հայ լինել, քան հայերը։ Մենք պետք է մեր հարցերը ներսում  լուծենք, հետո նոր ապավինենք դաշնակիցներին»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն