Անցակետ տեղադրվել է, և դա կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում է. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հարցադրումներին ի պատասխան, անդրադարձավ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցին:
«Անցակետ տեղադրվել է, և դա գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն էդտեղ, թե՞ չկան»,- ասաց Քոչարյանը:
Հարցին՝ ի՞նչ պետք է անի ՌԴ-ն, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Իր պատասխանատվությունը, որ ստանձնել է նոյեմբերին, ինքը պետք է իրականություն դարձնի: Իսկ Հայաստանն էլ իր մասով պետք է անի»:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, պաշտոնյան պատասխանեց. «Համբերատար, միասին... Այո՛, բլոկադաները երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»: