Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի առաջին և երկրորդ ներարկումների միջև ավելի երկար դադարը օրգանիզմի իմունային համակարգին թույլ է տալիս վարակի դեմ պայքարող ավելի շատ հակամարմիններ արտադրել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկու ներարկումների միջև տևողությունը երկարեցնելու մասին որոշում է ընդունել։

Ուսումնասիրության համար հետազոտողները համեմատել են «Առողջապահության ազգային ծառայության» 503 աշխատակիցների իմունային տվյալները, որոնք պատվաստանյութի իրենց 2 ներարկումները ստացել են տարբեր ընդմիջումներով։ 

Ուսումնասիրության համաձայն՝ Pfizer-ի պատվաստանյութը, անկախ ներարկումների միջև դադարի տևողությունից, իմունային ուժեղ համակարգ է ստեղծում, սակայն 3 շաբաթ ընդմիջումով պատվաստվելու արդյունքում վարակի տարածումը կանխող հակամարմիններն ավելի քիչ են, քան 10 շաբաթ ընդմիջումով ներարկման դեպքում։ Տևողության «ոսկե միջինը» 8 շաբաթն է: 

Հետազոտությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար նույնիսկ մեկ ներարկումը զգալի նշանակություն ունի։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն