ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճապազրույցի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ապրիլի 24-ի ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի գծով «գետնի վրա», ինչպես նաև քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու, և այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան սկզբունքորեն կարևորում է, որ պաշտոնական Երևանն ևս իր ներդրումն ունենա հարցի լուծման փոխընդունելի տարբերակների որոնման գործում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն