Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը չի նպաստել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօր՝ ապրիլի 28-ին, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին ասել է․
«Փետրվարին աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը չի նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը։ Այնպես որ Եվրամիությունը դեռ պարծենալու բան չունի»:
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր այցելել էր ադրբեջանական ագրեսիայից տուժած Ջերմուկ քաղաք։
ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
Կոլոննան շնորհակալություն էր հայտնել ԵՄ քաղաքացիական առաքելությանը կատարած աշխատանքի համար ևնշել, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը դրական արդյունք է տալիս։