Հրդեհ է բռնկվել Սևաստոպոլի նավթային պահեստում
Սևաստոպոլի Կազաչյա Բուխտա (կազակների ծովախորշ - խմբ) միկրոշրջանի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը՝ փոխանցում է РИА Новости-ն։ Հրդեհը տարածվել է մինչև 1000 ք.մ մակերեսով: Տուժածներ չկան:
Նրա խոսքով, հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են տարածաշրջանի ԱԻՆ բոլոր ուժերը։ Դեպքի վայրում աշխատում են Ղրիմի հրշեջ խմբերը։
«Սևծովյան նավատորմի ռեսուրսները նույնպես ներգրավված են։ Հրդեհային գնացքն է աշխատում»,- գրել է Ռազվոժաևը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է, քաղաքացիական օբյեկտներին ոչինչ չի սպառնում։