Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն իսկ ունի 10 մեդալ։

Կիսաեզրափակիչ են մտել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92) եւ Լիլիթ Ասատրյանը (63 կգ):

Այսօր կկայանան աղջիկների կիսաեզրափակիչ մարտերը: Հայաստանի ներկայացուցիչ, 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը, կմրցի ռումինուհի Միհաելա Բադեսկուի հետ:




Տղաների մրցաշարում կկայանան քառորդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները: Հայաստանը կներկայացնեն չորս մարզիկ՝ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 54 կգ քաշային Էրիկ Առուստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն