Շախմատի միջազգային ֆեդերացիայի մայիս ամսվա տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը:

Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդը, Աննա Սարգսյանը` 75-րդը և Մարիամ Մկրչտյանը` 87-րդը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն