Գիտությունների ազգային ակադեմիայի հարցով լուրջ մտահոգություններ ունեմ․ Արծվիկ Մինասյան
ԱԺ-ում քննարկվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Իր ելույթում «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Գիտությունների ազգային ակադեմիայի հարցով լուրջ մտահոգություններ ունեմ, Ձեր պատասխանն էլ հուշեց այն մասին, որ հաշտապ փոփոխությունը կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ․ ինչո՞ւ, առերևույթ հակասություններ կան ԳԱԱ օրենքի և այս փոփոխությունների միջև նույն կառավարման մարմինների առումով։ Ըստ էության ինքնակառավարման փոխարեն պարտադրվումէ կառավարման ինչ-որ ձև և առաջարկում եմ , որ այս փոփոխությունը հապշտապ չանել, այլ համակարգային դիտարկում իրականացնել ։ Դուք շատ ավելի ծանր բան ասացիք, որ հնարավոր է ԳԱԱ մասին օրենքը ուժը կորցրած ճանաչվի»,-դիմելով Ժաննա Անդրեասյանին ասաց Արծվիկ Մինասյանը։