Վրացական «The diary» պարբերականում հրապարակվել է «Բացահայտեք հարևան Հայաստանը» վերնագրով հոդված, հայտնում են ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեից։

Իմ այցը Հայաստան կսկսեի կարճ ամփոփումով. հյուրընկալ ազգ՝ շատ երկար պատմություն ունեցող, բավականին համեղ և առողջարար խոհանոցով, գրել է հոդվածագիրը՝ ներկայացնելով Հայաստանում ունեցած իր ուղևորության մանրամասները։

«Զվարթնոցի» հնագիտական ​​հուշարձանից, մինչև Մայր Աթոռ, Դիլիջանից, դյութիչ Արարատից մինչև հայկական «մարգարիտ»՝ Սևան․ այս ամենը չի վրիպել հոդվածագրի ուշադրությունից։

«Հայաստանի մարգարիտը»՝ Սևանա լիճը դյութիչ ուժ ունի»,- գրել է նա։

«Այստեղ դուք կգտնեք Սևանավանք՝ ճարտարապետական ​​համալիր Սևանա լճի կղզու վրա, որտեղից բացվում է զարմանալի տեսարան դեպի Սևանա լիճը: Չեմ կարող չնշել, որ ամեն անգամ, երբ կանգ էինք առնում հուշանվերների խանութներում, երբ իմանում էին, որ Վրաստանից ենք, առանձնահատուկ ջերմությամբ էին վերաբերվում մեզ և էլ ավելի շատ նվերներ էին տալիս»,- ասված է հոդվածում։

Հոդվածի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն