Hotelstars միությունն իր 5-րդ ընդհանուր ժողովի կապակցությամբ ընդունել է ևս մեկ նոր անդամի։

Ինչպես տեղեկացնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից՝ Հայաստանը կմասնակցի միության հանդիպումներին, խոր պատկերացում կկազմի եվրոպական ներդաշնակեցված հյուրանոցների դասակարգման մասին և կկարողանա ակտիվորեն մասնակցել մասնագիտական քննարկումներին:

«Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանին եվրոպական աստղերի ընտանիքում և ուրախ ենք, որ այս կերպ կարող ենք ընդլայնել մեր ազդեցության ոլորտը։ Տպավորիչ է այն համբավը, որ այժմ վայելում է HSU համակարգը Եվրոպայի սահմաններից դուրս: Դա մեզ ուժեղացնում է մի փուլում, երբ մենք զբաղված ենք չափանիշների կատալոգի վերանայմամբ, որը մենք նախաձեռնել ենք ընդհանուր ժողովում»,- ընդգծել է HSU նախագահ Մարկուս Լյութեն:

HSU-ն հիմնադրվել է 2009 թվականին, կենտրոնակայանը՝ Բրյուսել։ Այն դասակարգում է հյուրանոցները 1-ից մինչև 5 հյուրանոցային աստղերի կատեգորիաներում եվրոպական 21 երկրում՝ հիմնվելով չափանիշների միասնական կատալոգի վրա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն