2018-ին տեղի է ունեցել «մատնոց ֆռցնոցի». Անդրանիկ Թևանյան
2018 թվականի այս օրերին տեղի է ունեցել խաբեություն, մարդաորսություն, ապա նաև դավաճանություն: Այս մասին ԱԺ ելույթների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«2018 թվականին ժողովուրդը ճիշտ էր, սպասումները՝ անկեղծ, բայց լիդերի ընտրությունը սխալ էր: Ձեզ ասացին, որ սիրում են բոլորիդ, բայց մի մասին թաղեցին, մյուս մասին թողեցին անթաղ, երրոդ մասին՝ գերու կարգավիճակում: Հիմա էլ են խաբում, որ բերելու են խաղաղություն: Ժողովուրդը ունի իր սխալը ուղղելու իրավունք և պատասխանատվություն»,-ասաց նա: