Սենց հարց ա հնչում « ինչ կփոխվի, եթե պատգամավորները վերջապես այդքան համարձակություն ունենան ԱԺ նիստերի դահլիճում բարձրաձայն ասեն «նիկոլը դավաճան է» երեք բառերը, որոնք ասելով ձայներ հավաքեցին և մանդատներ ստացան:

Առաջին հերթին կլինի դեբոշ: Իշխանական պատգամավորները կհարձակվեն ընդդիմադիրների վրա, ինչին ականատես ենք եղել: Ուղղակի հիմա ընդդիմադիրները փորձում են իրենց այնպես պահեն, որ էլ տփոց չուտեն:

Դատախազը իսկույն կգա ԱԺ և կպահանջի էն հին քրեական գործերով ձերբակալել Սեյրան Օհանյանին, Իշխան Սաղաթելյանի հարզատներից մեկին:

Ընդդիմադիրները կզրկվեն հավելյալ գումարից պարգևավճարների տեսքով:

Ընդդիմադիրներին կզրկեն անվճար քաղաքական տուրիզմի հնարավորությունից, իմա արտասահմանյան գործուղումներից:

Մի խոսքով ընդդիմադիրները դուրս կգան կոմֆորտի զոնայից և չեն ճարպակալի, հնարավոր է դրա արդյունքում իրոք փորձեն պայքարել և հեռացնել իշխանությանը, այլ ոչ թե ֆանարիկներով զբոսանքի հանեն իրենց հավատացող արդեն փոքրաթիվ մարդկանց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն