Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի ստեղծելու Արևմուտքի փորձերի մասին։ Այս մասին գրում է Ria-ն։

«Արևմուտքը ցանկանում է խարխլել իրավիճակը Ռուսաստանի շուրջ, այդ թվում՝ ֆեյքերի միջոցով։ Նրանք փորձում են անկայունության գոտի ստեղծել մեր շուրջը՝ ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել՝ « կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության», - ասել է Լավրովը։

Լավրովի խոսքերով, ուզում են Ռուսաստանին շրջապատել «կորդոնային սանիտարով» և նույնիսկ որոշակի օգուտ քաղել նրանից, որ «Արևմուտքը որոշիչ ազդեցություն կտրամադրի մեր հարևան երկրների զարգացման վրա»։

Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքի այս գիծն առավել վառ արտահայտվեց Ուկրաինայում, և վերջին ամիսներին գունավոր հեղափոխությունների մեթոդները փորձեցին «տարածել» նաև Բելառուսում: Բացի այդ, ըստ նրա, ԱՄՆ-ը և ԵՄ երկրները սկսեցին աշխարհաքաղաքական պայքար Մոլդովայի համար։

«Դե, հիմա մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», - ասել է ՌԴ արտգործնախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն