Մայիսի 3-ին՝ ժամը 23։51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին Mitsubishi Pajero Io մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ժ. Բ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը: Տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ․ որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն