Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 221 նոր դեպք, առողջացել 120 մարդ
Հայաստանում հուլիսի 1-ի ժամը, 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք, առողջացել է 120 քաղաքացի, գրանցվել է մահվան 4 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5653 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 293 032-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796-ն առողջացման, 4579-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1113 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։