Մայիսի 7-ին՝ Սուրբ Խաչի երեւման տոնին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։

Նույն օրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու սարկավագատան մկրտության Սուրբ Ավազանը։ Ապա Սրբազան հոր հանդիսապետությամբ կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ եւ Սուրբ Խաչափայտի մասունքով կկատարվի օրհնության կարգ։

Եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ․ Պարթեւ քահանա Մուրադյանի ու համայնքի անդամների նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի կունենա նաեւ տոնական միջոցառում։

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Սուրբ Խաչի երեւման տոնը հռչակված է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն