«Կազբեգի» մաքսակետը Ժամանակավորապես կփակվի պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Բացի այդ, տեղեկացվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։ Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ և սահուն ռեժիմով։
Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեգի» մաքսակետը սովորականի պես կաշխատի ամբողջ հզորությամբ։ Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ: