Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տարիներ շարունակ մեզ համոզել են, որ Հայստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամենամեծ խնդիրն Արցախի հարցն է և որ այդտեղ զիջումով մենք ավտոմատ կերպով ձեռք կբերենք Հայաստանի նկատմամբ առնվազն չեզոք տրամադրված երկու հարևաններ` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի:

Մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն պատրաստվել սահմանափակվել Արցախով:

Վկայությունը մի քանի օր տևած վաշինգտոնյան բանակցությունները:

Հիշեցնեմ միայն, որ Հայաստանը ներկայացնողները հրապարակային հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցել Արցախի հիմնահարցով, պնդելով, որ դա այս ծանրագույն պայմաններում պետք է անի Արցախը միայնակ` ուղիղ բանակցելով Ադրբեջանի հետ:

Ադրբեջանն էլ հրաժարվել է խոսել Արցախի թեմայով ընդհանրապես:

Ուրեմն ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում` Ադրբեջանի պահանջներն ուղղված Հայաստանի հանրապետությանը, որոնք ներառում են տարածքային պահանջներ, բնական ռեսուրսների և ստրատեգիական ճանապարհների նկատմամբ վերահսկողություն, ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ տարածքում:

Արցախով որևէ մեկը սահմանափակվել չի պատրաստվում, որովհետև խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել` խնդիրը այս տարածաշրջանում հայկական պետության գոյությունն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն