Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կգործի մայիսի 8-ին և 9-ին խորհրդային հուշահամալիրների մոտ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ դրոշների ու խորհրդանիշների կրման արգելքը, որը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա:

Հուշահամալիրների մոտակայքում դրոշներ կրելուց բացի, կարգելվի նաև ռազմական երգերի կատարումը, իսկ բանավոր ելույթներում՝ «կոչերը, որոնք ստեղծված իրավիճակում կարող են օգտագործվել հաջակցություն Ուկրաինայում ռուսական ռազմական գործողություններին»:

Սահմանափակումները, որոնք տարածվում են ուկրաինական հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչների և կողմնակիցների վրա, նախորդ անգամ արժանացել էին Կիևի քննադատությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն