Google-ը նախատեսում է անհատականացնել որոնումը արհեստական ինտելեկտի և տեսահոլովակների միջոցով
Google-ը նախատեսում է որոնումն ավելի «անձնավորված» դարձնել արհեստական ինտելեկտի բոտերի և տեսահոլովակների միջոցով, հայտնում է Wall Street Journal-ը:
«Google-ը փոխում է որոնման արդյունքները ներկայացնելու ձևը՝ ներդնելով արհեստական ինտելեկտի միջոցով խոսակցություններ, ավելի կարճ տեսանյութեր և սոցիալական ցանցերում գրառումներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթը մանրամասնում է, որ ընկերությունը նախատեսում է հեռանալ կայքում տեղեկատվական որոնման ավանդական ձևաչափից՝ շեշտը դնելով ամբողջ աշխարհում երիտասարդներին ծառայություններ մատուցելու վրա։ Անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Google-ը շուտով կներկայացնի նոր գործառույթներ, որոնք թույլ կտան օգտատերերին շփվել արհեստական ինտելեկտի ծրագրի հետ․ նախագիծը ստացել է Magi ծածկանունը։
Հետագայում Google-ի կայքի այցելուներին ավելի հավանական է, որ առաջարկվի իրենց հարցումներին ի պատասխան տալ նոր հարցեր կամ դիտել վիզուալ էֆեկտներ, ինչպիսիք են TikTok-ի տեսանյութերը, նշում է թերթը: Ընկերությունն արդեն տեղադրել է առցանց ֆորումի որոշ գրառումներ և կարճ տեսանյութեր որպես որոնման արդյունքներ, և նախատեսում է հետագայում էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել այս նյութին, նշում է հրատարակությունը։
Google-ն իր որոնողական համակարգով Alphabet հոլդինգային ընկերության մի մասն է։ Alphabet-ը ներառում է նաև Android և Youtube, Google Life Sciences, Calico, Sidewalk Labs, Nest, Google Ventures, Google Capital և Google X: