Օրինագիծ՝ բնակարանների վարձակալության գները զսպելու համար
Բնակարանների վարձակալության գների բարձրացումը զսպելու համար Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել: Առաջարկվող փոփոխությամբ՝ նախատեսվում է բնակարանի վարձակալության՝ անորոշ ժամկետով կնքված պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար սահմանել նախնական ծանուցման եռամսյա ժամկետ, իսկ վարձավճարի վերանայման համար նվազագույն ժամկետ սահմանել մեկ տարին: Նախարարի խորհրդականի խոսքով վարչապետի աշխատակազմից հանձնարարական է տրվել մի շարք գերատեսչությունների՝ վարձակալական շուկայում առկա խնդիրները լուծելու համար օրենսդրական փոփոխություններ մշակել:
Արտյոմ Սուջյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական)
Տվյալ նախագծերով 2 տեսակի հարց է փորձ արվում լուծել՝ առաջին հերթին վարձակալների իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմներ են նախատեսվում և երկրորդ հարցը, որն այսօրվա դրությամբ առկա է, ինչպես ճիշտ նշեցիք, վարձակալության պայմանագրերի գրանցման օրենքով սահմանված կարգով դրանից ծագող իրավունքների պետական գրանցման խթանման մեխանիզմներ են նախատեսվում:
Խնդիրը սրվեց, հատկապես, նախորդ տարվանից, երբ օտարերկրացիների մեծ հոսքի պայմաններում բնակարանների վարձը մի քանի անգամ բարձրացավ և սոցիալական խնդիրներ առաջացրեց տեղացիների համար: Պետությունն այս դեպքում փորձում է արգելք դնելով՝ զսպել կամայական թանկացումները: Սրանից բացի, ևս 2 նախագիծ է մշակվել, որոնցից մեկով նախատեսվում է բնակարանն առանց պետական գրանցման վարձակալության տալու դեպքում գույքի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով տուգանք, նաև պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն է տրվելու օպերատիվ հետախուզական միջոցներով բացահայտել չգրանցված վարձակալության դեպքերը: Մյուս նախագիծը նախարարի խորհրդականի խոսքով՝ կադաստրի կոմիտեն է մշակում:
Արտյոմ Սուջյան - Ներդրվում է կառուցակարգ, որի արդյունքում բարձրացվելու է գույքահարկը այն բնակելի տարածությունների ում սեփականության իրավունքով 1-ից ավելի բնակելի տարածություն է պատկանում բացառությամբ այն դեպքերի, երբ որ տվյալ անձը վարձակալության կհանձնի տունը, այսինքն տվյալ դեպքում անձը շահագրգռված կլինի գրանցել իր վարձակալության պայմանագիրը
Անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները ծանոթ են նախագծին: Ըստ գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի՝ միջազգային պրակտիկայում կա մոտեցում՝ մեկ տարվա ընթացքում սեփականատերը սահմանված թույլատրելի չափից ավելի չի կարող բարձրացնել վարձավճարը:
Անդրանիկ Հարությունով (Անշարժ գույքի գործակալության տնօրեն)
Նմանատիպ օրենքներով միանշանակ չեն կարա շահագրգռեն, քանի որ դա իրենից ներկայացնում է հարկային պարտավորություններ»: 11:06- «Երբ որ բնակարանը վարձակալում են էդ պահին խնդիրա ծագում, եթե օրինակ՝ էս բնակարանը 200 հազարա վարձը, եթե գրանցում ենք պետական, կադաստրով կամ նոտարով և հարկային հաշվետվություն 10 տոկոս բարձրանումա՝ 220 հազար, քաղաքացին միշտ ընտրումա 200 հազարը, ասումա եկեք լավ հարկեր չվճարենք մենք իրար մեջ պայմանագիր կնքենք:
Նախագծերը կնպաստեն խնդրի լուծմանը՝ արձագանքում է Արտյոմ Սուջյանը, ըստ նախարարի խորհրդականի՝ դա չի բարձրացնի վարձակալության գները:
Արտյոմ Սուջյան - Միաժամանակ բերել պատճառ, որ գիտեք անձը չի կատարում իր օրենսդրական պարտավորությունները, հարկային պարտավորությունը չի կատարում, պետությունը աչք փակի դրա վրա էն պատճառով, որ հնարավորա գինը բարձրանա իմ կարծիքով առհասարակ ընդունելի չի:
Շատերը պայմանագիր են կնքում գործակալությունների միջոցով, որոնք սակայն պետական գրանցում չեն ենթադրում: Անդրանիկ Հարությունովի կարծիքով՝ լրացուցիչ բյուրոկրատիայից խուսափելու համար լավ կլիներ, որպեսզի գործակալությունները հնարավորություն ունենան պայմանագիր գրանցելու և էլեկտրոնային տարբերակով հարկային մարմին կամ կադաստր ներկայացնելու: 2022-ին ամբողջ հանրապետությունում վարձակալության 10.638 գործարք է գրանցվել, որից ընդամենը 2340-ն են բնակելի տներ և բնակարաններ: Մինչդեռ, միայն Ռուսաստանից մեր երկիր եկած քաղաքացիների թիվն արդեն մի քանի անգամ գերազանցում է այդ ցուցանիշը:
Անդրանիկ Հարությունով - Պետական վիճակագրության տվյալներով եկած Ռուսաստանից, Ռուսաստանի քաղաքացի ու չվերադարձած ունենք 65 հազար հոգի ՀՀ-ում, եթե միջինում հաշվենք, որ նրանք մի բնակարանում 3 հոգով են ապրում դա մոտ 20 հազար պայմանագիրա անում»:
Որքանո՞վ են վարձատուները պատրաստ մտնել հարկային դաշտ և սահմանված կարգով պայմանագիր կնքել, Լուրերի հետ զրույցում մի քանի վարձատու հակված չէր այդ տարբերակին:
Արդարադատության նախարարությունը նախատեսում է, որ կառավարության հավանությանն արժանանալու և ԱԺ-ում հաստատման դեպքում նախագիծն օրենքի ուժ կստանա մինչև տարեվերջ: