4 տրոլեյբուս արդեն Վրաստանի տարածքում է, շուտով կհասնի Հայաստան
Տրոլեյբուսի նոր խմբաքանակի ձեռքբերման համար մրցույթ կհայտարարվի հունիսին: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց. «Էն մեր բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա, որ Վրաստանում են»:
Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց. «Պաշտոնական տեղեկություն չենք ստացել մատակարար ընկերության կողմից՝ ուշացման և խնդիրների հետ կապված, բայց ոչ պաշտոնական տեղեկությունն այն է, որ 4 հատը գտնվում է Վրաստանի տարածքում, շուտով կանցնեն դեպի Հայաստան»:
Տիգրան Ավինյանը նկատեց՝ 1 ամսից ավելի է, ինչ ասում են, թե տրոլեյբուսները շուտով հասնում են. «Խնդրում եմ, որ արդեն պայմանագրի կետերին նայելով՝ հասկանանք՝ ինչ է պետք անել»: