Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու նպատակով համայնքը ներդնում է նոր համակարգ. շինարարական աշխատանքների ավարտական ակտերը կտրամադրվեն միայն շինարարական աղբի՝ համապատասխան աղբավայր տեղափոխումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:

Արդեն իսկ մշակվել է հատուկ կտրոն: Կներդրվեն նաև վերահսկողության նոր մեխանիզմներ՝ կեղծումները բացառելու նպատակով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն