Նոր ներկրված ավտոբուսներն աստիճանաբար դուրս են գալիս երթուղիներ. առաջիկայում չեն լինի «ԳԱԶել»-ներ
Նոր ներկրված ավտոբուսներն աստիճանաբար դուրս են գալիս երթուղիներ: Ինչպես հավաստիացնում են Երեւանի քաղաքապետարանից, առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, կբարձրանա ուղևորափոխադրման արդյունավետությունը, ինչն էապես կբարելավի հասարակական տրանսպորտի վիճակը:
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտվում են գծանշման աշխատանքները՝ բացառությամբ այն փողոցների, որտեղ շինարարական աշխատանքներ են նախատեսված: Քաղաքն ամբողջությամբ կգծանշվի առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Երկրորդ փուլով գծանշում կարվի արդեն աշնանը: