Սերբիայի կրթության նախարարը հրաժարական է տվել դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո
Սերբիայի կրթության նախարար Բրանկո Ռուզիչը հրաժարական է տվել Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով 9 մարդ զոհվեց: Այս մասին կիրակի հայտնել է Tanjug-ը։
Գերատեսչության ղեկավարը նամակ է հղել հանրապետության վարչապետ Անե Բրնաբիչին՝ հրաժարականի խնդրանքով, ինչպես նաև «խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։
Մայիսի 3-ին Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում դեռահասը կրակ էր բացել հասակակիցների վրա։ Արդյունքում զոհվել էր 9 մարդ՝ 9 աշակերտ և անվտանգության աշխատակիցը։ Եվս 6 երեխա և մեկ ուսուցիչ վիրավորվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ 13-ամյա տղան ուսումնական հաստատություն էր եկել երկու ատրճանակով և դյուրավառ հեղուկով լի շշերով։