Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկը Աթամբաևին հանցագործություն կատարելու կասկածի վերաբերյալ մեկ այլ ծանուցում է տրվել, այս անգամ նա մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին տեղեկացրել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Զամիր Ժոոշևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ալմազբեկ Շարշենովիչը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին «Ալա-Տոո» հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»,-գրել է փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում:

Ըստ փաստաթղթի, «Ալմազբեկ Աթամբաևը իր հանցավոր ծրագիրը իրականացնելու համար  նախնական դավադրության մեջ է մտել Օմուրբեկ Բաբանովի (երկրի նախկին վարչապետ), Ֆարիդ Նիյազով (նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար), Թեմիրլան Սուլթանբեկովի (քաղաքական ակտիվիստ), Կանատ Սագիմբաևի (իր նախկին թիկնապահ) հետ, որպեսզի ամբոխ  հավաքի «Մեդիա ֆորում»-ի շենքի մոտ, ապա շարժվի Ալա-Տոո հրապարակ` իշխանությունը զավթելու նպատակով»,-ավելացրել է փաստաբանը:

Ըստ մեղադրող կողմի, նախկին նախագահը գիտեր, որ «այդ ժամանակ Բիշքեկի Հին հրապարակում հավաքվել էին «լյուստրացիայի» կարգախոսներով  մարդիկ, որոնք դեմ էին նախկին իշխանության գալուն, և պաշտպանում էին կառավարության շենքը»:

Մեղասդրող կողմը նշում է, որ Աթամբաևը ամբոխի մեջ «վատ տրամադրվածություններ է սերմանել, ինչը բերել է կռիվների և անկարգությունների»:

Բիշքեկի մայիսմեկյան և քաղաքային դատարանները Աթամբաևին դատապարտել են 11 տարի 2 ամսվա ազատազրկման կոռուպցիայի համար` քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու գործով: Այնուամենայնիվ, դրանից հետո երկրի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ստորին ատյանների որոշումը և գործը ուղարկել  նոր քննման: Աթամբաևը  մեղադրվում է նաև մի շարք ծանր հոդվածներով, կապված 2019-ի օգոստոսին իր ձերբակալման ժամանակ զանգվածային անկարգությունների հետ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն