Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունն ապագայում պետք է ավելի համախմբված դառնա, բայց միաժամանակ աջակցություն է հայտնել արտաքին քաղաքական որոշումների ընդունման հարցում միաձայնության սկզբունքից մասնակի հրաժարվելու գաղափարին:

«Ես համոզված եմ, որ 21-րդ դարում աշխարհը լինելու է բազմաբևեռ։ Եվրոպայի ապագան մեր ձեռքերում է։ Որքան միասնական լինի ԵՄ-ն, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի լավ ապագա ապահովել։ Դրա համար մեզնից պահանջվում է ավելի շատ համագործակցություն»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

Անդրադառնալով կոնսենսուսից հրաժարվելու գաղափարին՝ Շոլցը նշել է, որ ժողովրդավարական լեգիտիմություն է տալիս ոչ թե 100 տոկոսանոց համաձայնությունը, այլ բանավեճերն ու փոխզիջումների որոնումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն