Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել:

Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Ըստ մեղադրանքի` Խաչատուրովը 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը   08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ակցիայում մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները,  ձեռքերով հարվածներ է հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:

Ձերբակալվել է Իգոր Յուրիի Խաչատուրովը․ ՀՀ քննչական կոմիտե


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն