«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մայիսի 6-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 12-րդ խմբի հերթափոխը:



Ականազերծողներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական պարոն Դավիթ Թադևոսյանը հերթափոխի կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելության խմբի կենտրոն՝ ողջունելու Հալեպ ժամանած 12-րդ հերթափոխի հայ մասնագետներին, ինչպես նաև հաջողություն մաղթելով մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպմանը քննարկվել են նոր հերթափոխի աշխատանքային գործունեության հետ կապված մի շարք հարցեր:



Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների՝ 12-րդ խմբի ականազերծողները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն