Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկին Սկոպիեում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Բուդապեշտում ՏՀԶԿ մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ գործակցության շրջանակում, և հուշագրի կնքմամբ այդ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվում՝ նոր խթան հաղորդելով երկու երկրների մրցակցային մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը:

Ստորագրման արարողությունից հետո ներկայացվել է Հայաստանի մրցակցային մարմնի գործարկած e-Compete թվային հարթակը:

Այցի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել նաև Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանի փոխնախագահ Գորան Միսովսկու հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն