Սուրեն Պապիկյանը զինվորական հոսպիտալում տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում: