2024թ.-ի Փարիզի օլիմպիադան կդառնա պատմության մեջ առաջին գենդերային հավասարը
Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը պատմության մեջ առաջինը լիարժեք գենդերային հավասարությունը կլինեն ,հայտնել է խաղերի կազմկոմիտեի մարզական տնօրեն՝ Օրելի Մերլենը:
Օլիմպիադա 2024-ի շնորհանդեսը տեղի է ունեցել Տոկիոյում,միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Փարիզ-2024-ը կդառնա առաջին խաղը, որում գենդերային հավասարություն կլինի։ ՄՕԿ-ի առաջարկությունների ներքո մենք կցանկանայինք գնալ մի փոքր ավելի հեռու ՝ Օլիմպիական խաղերում իսկապես լիարժեք հավասարության հասնելու համար ։ Սկսենք կազմկոմիտեից։ Մենք ցանկանում ենք, որ գենդերային հավասարությունը լինի ոչ միայն մարզիկների, այլև խաղերի ընթացքում ներգրավված բոլոր անձանց շրջանում ։ Այժմ, մեր գնահատականով, անձնակազմի հարաբերակցությունը կազմում է 70 -30 տոկոս», - ասել է Մերլեն։
«Մրցույթի ժամանակացույցն արդեն 90% պատրաստ է և կհաստատվի Տոկիոյից անմիջապես հետո», - ավելացրել է նա:
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար Պիեռ-Օլիվիե Բեկերս-Վուժանը կարևորել է Փարիզի Օլիմպիական խաղերի մեկ այլ առաջադիմական ասպեկտ։
«2024 թվականի խաղերը կլինեն առաջինը, որոնք զգալի ներդրում կունենան Էկոլոգիական անվտանգության ապահովման գործում ։ Նրանք այնքան նախաձեռնություններ ունեն, որ մենք նույնիսկ չենք կարող թվարկել: Այս թիմը ցանկանում է վերանայել խաղերի ամբողջ գաղափարը: Բոլոր նյութերի `գյուղի շինարարության թափոնների 92 տոկոսը վերամշակված է: Սա շատ նշանակալի ցուցանիշ է: Ամեն ինչ արվում է, որպեսզի օլիմպիական կրակի փոխանցումավազքը էկոլոգիապես մաքուր լինի »,- շնորհանդեսի ժամանակ ասել է Բեքերս-Վյուժանը: