Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հրամանագիր է ստորագրել ռուսական խոշորագույն Wildberries առցանց առևտրի կետի  և դրա հիմնադիր Տատյանա Բակալչուկ դեմ պատժամիջոցների մասին: Այս մասին գրել է forbes.ru կայքը։

Հրամանագրի համաձայն Բակալչուկի դեմ անձնական պատժամիջոցների մեջ է մտնում նաև  ակտիվների արգելափակում և Ուկրաինայից կապիտալի դուրսբերումը կանխելու միջոցներ։
Նման պատժամիջոցների տակ են ընկել նաև Բակալչուկի ամուսինը, ընկերության ՏՏ տնօրեն Անդրեյ Ռևյաշկոն և «Գրքեր» ապրանքային կատեգորիայի ղեկավար Ալեքսեյ Կուզմենկոն:

Հրամանագրի համաձայն, բացի ռուսական Wildberries - ից, պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի, Լեհաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ստորաբաժանումների վրա: Այս սահմանափակումները ենթադրում են տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, «ռեսուրսների, թռիչքների և տրանսպորտի լիակատար դադարեցում Ուկրաինայի տարածքով»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն